ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուս երգիչ, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը Instagram-ում հրապարակել է կորոնավիրուսային թեստի արդյունքը:
«Երկար սպասված արդյունքը. COVID-19-ը բացասական է»,- գրել է Նիկոլաևը և շնորհակալություն հայտնել Մոսկվայի Կոմունարկա գյուղի բժշկական կենտրոնի բժիշկներին ու իր ընտանիքին:
Նշենք նաև, որ կոմպոզիտորի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նրա առողջական վիճակն այս պահին միջին ծանրության է:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին հաղորդվել էր, որ Նիկոլաևը հոսպիտալացվել է, ավելի ուշ նա թեստ էր հանձնել վիրուսի առկայությունը ստուգելու համար: