ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Շատ ճիշտ էր Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիների հետ զանգերով շփվելը, դրա արդյունքում, հուսով եմ, ճիշտ հետևություններ կարվեն։ Դա բացարձակ PR-ի, պոպուլիզմի հարթության մեջ չէ։ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք PR-ը, առանց այն էլ վարկանիշը խփել, եսիմ ուր է հասել», - այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ կորոնավիրուսից հետո աշխարհը կփոխվի և մարդը կմտնի առաջին անհրաժեշտության ոլորտ։
«Մենք գիտենք, որ Հայաստանը 500 մլն դոլարի պահուստային ֆոնդ ունի, պետք է այդ գումարը նեղ օրերին ծախսենք։ ՀՀ իշխանությունները պատրաստ են ծախսել, բայց նպատակային։ Եթե մենք այդ ամբողջ գումարը մեկ ամսվա մեջ ամբողջությամբ ծախսենք՝ տանք բանկերին, մարդկանց և այլն, թե՛ պետությունը, թե՛ բանկային համակարգը բանկրոտ է լինելու, պետությունն էլ դեֆոլտի առաջ է կանգնելու, թոշակներ չի կարողանալու վճարել։ Ես սրան դեմ եմ», - նշեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։