ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկվում է թույլ տալ գովազդի տեղադրում ժամում մինչև 5 րոպե տևողությամբ: Անվճար սոցիալական գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչև 18:00-ն, իսկ վճարովի գովազդը՝ 18:00-ից մինչև 00:00-ն: Այս մասին ԱԺ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում և հարակից օրենքներում հավելումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի երկրորդ և վերջնական ընթերցման քննարկման ընթացքում ասել է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
Դանիելյանի փոխնացմամբ՝ ազարտային խաղերի, տոտալիզատորների և ստրիպտիզ ակումբների գովազդը կարգելվի. «Այս ամենը կհանգեցնի գովազդի շուկայի ազատականացմանը»:
Նշենք, որ մինչև 2014 թվականը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն իրավունք ուներ տեղադրել գովազդային հոլովակներ, սակայն եկամուտից օրենքում փոփոխություններից հետո զրկվեց այդ հնարավորությունից: