ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես պարզաբանվել է Կրեմլում, բանակցություններում նախատեսվում է քննարկել «քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ:
Ղեկավարների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:
--00—ՄՀ