ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը կարծում է, որ նոր կորոնավիրուսի պանդեմիան անկում կապրի ապրիլի վերջին: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:
ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն մարտի 29-ին հայտարարել է, որ երկրում համաճարակի տարածումն ընդհանուր առմամբ դադարեցվել է:
«Ես վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր երկիր կոշտ միջոցներ կիրառի, համաճարակաբանական իրավիճակն աշխարհում հնարավոր կլինի հսկողության տակ վերցնել: Ակնկալում եմ, որ ապրիլի վերջին համաճարակը անկում կապրի», - հայտարարել է Չժուն Նանշանը տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: