ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում։
«Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», - նշել է Մակրոնը և տեղեկացրել, որ երկուշաբթանից կփակվեն բոլոր ուսումնական հաստատությունները։
Վերջին տվյալի համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է է 2876 մարդ, մահացել է 61-ը։