ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Lenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքները կարող են ապագայում ավելի մեծ քանակությամբ մարդկանց վարակել, սակայն գնալով ավելի կթուլանան։
Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում, ուստի, հիմնվելով 2002 և 2012 թվականների համաճարակների վրա, կանխատեսվում է, որ ժամանակի հետ հիվանդության պաթոգենը կթուլանա։
Գիտնականները նաև նշել են, որ կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստում է այն փաստը, որ երիտասարդներին հիվանդությունն արագ է փոխանցվում, հաճախ նաև արտահայտվում է առանց որևէ ախտանշանի։
Նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 30-ի, որի 1 մարդ առողջացել է։ Ավելի քան 300 մարդ մեկուսացված է։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 171 258-ից, մահվան դեպքերը` 6532-ից: Վարակը տարածված է 158 երկրում։