ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժինը քաղաքացիներին կոչ է անում մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 911, 060 712 444, 010 360 686, viber` +374 41 911 006, գործում է նաև էլ. հասցե՝ psychologist@mes.am: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հոգեբաններն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով: Մարտի 4-ից մինչև ապրիլի 5-ն աջակցություն է ցուցաբերվել 347 քաղաքացու: