ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը կարծում է, որ կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս առաջվանը չի լինի: 24News-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ թագավարակի նահանջից հետո աշխարհում ոչ միայն տնտեսական մոտեցումները կփոխվեն, այլև՝ մարդիկ:
Պատգամավորը համոզված է՝ պետք է շատ արագ ադապտացվենք այս ամենին ու պատրաստ լինենք նոր մարտահրավերներին: «Չեմ բացառում՝ որ աշխարհին նոր մոտեցում նաև մենք կարող ենք առաջարկել, և այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ «համաճարկը նաև հնարավորություն է» ասածի մեջ ո՛չ պաթոս կա, ո՛չ՝ երևակայական թռիչք»,- ընդգծեց Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։