ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի ձեռագրի մեջ ոչինչ չի փոխվել, դա նրանց աշխարհայացքն է։
24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ տեսակետ կա նաև, որ 105 տարի առաջվա դեպքերը ոչ թե ցեղասպանություն, այլ արմենոցիդ էին, այսինքն՝ ազգային բաղադրիչի վերացման հարց է դրվել. «Ցեղասպանությունը մեզ հետ ապրում ու մեզ հետ շնչում է որպես հիշողություն։ Շնորհակալություն Ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց ընտանիքներին, որ չեն կոտրվել ու մեզ են հանձնել հայ լինելու պատգամը. հիշում ենք ու պահանջում»,- ընդգծեց Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։