ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որպես նախկին գերագույն հրամանատար, պետք է որ ասելիք ունենա: Այս մասին պատգամավորն ասաց 24News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով փաստին, որ օրերս ապրիլյան պատերազմի հանգամանքներն ոսումնասիրող հանձնաժողով է ներկայանալու Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ համավարակի ժամանակ հանձնաժողովը պետք է դադար վերցնի, ապա Գորգիսյանն այդտեղ տրամաբանություն չի տեսնում: «Լևոն Տեր-Պետրոսյանին, չեմ հասկանում, ինչո՞վ է խանգարում ապրիլյան քննիչ հանձնաժողովը: Նա գուցե վախենո՞ւմ է՝ Սերժ Սարգսյանը կարող է այնպիսի բան ասել, որ իրեն էլ կվնասի»,- ընդգծեց խմբակցության քարտուղարը:
Մանրամասները՝ տեսանյութում։