ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը համակարծիք է գործընկերոջ՝ Անի Սամսոնյանի այն տեսակետի հետ, որ իշխանությունները խցանվել են Facebook-ի և սև ու սպիտակի հռետորաբանության մեջ: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իշխանությունների՝ սևի ու սպիտակի դաշտում մնալու մոլուցքը ամենաշատն է վնասում մեր երկրին:
Ինչ վերաբերում է իշխանությունների մեկ այլ «մոլուցքին», այն է՝ ամեն գնով հասնել Սահմանադրական դատարանի նախագահի հրաժականին, ապա Գորգիսյանը կարծում է, որ ՍԴ-ի դեմ տարվող պայքարը քաղաքական կապրիզի ու անլրջության է վերածվում:
«Եթե ՍԴ նախագահի լիազորությունների մասին խոսում է վարչապետը, նշանակում է երկրում որևէ կառույց չի աշխատում այլևս»,- ընդգծեց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։