ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը, հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:
Ըստ Արմեն Մուրադյանի՝ փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Ի դեպ, արդեն ժպտում է։
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. դուք լավագույններից եք:
Մնացե՛ք տանը, օգնե՛ք մեր բժիշկներին», - ֆեյսբուքյան էջում գրել է Մուրադյանը։