ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել:
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։
📍Մնացե՛ք տանը
📍Սահմանափակե՛ք շփումները
📍Հետևե՛ք անձնական հիգիենային
📍Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: