ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, Պարույր Սևակ և Երասխ համայնքները շարունակում են ապրել իրենց բնականոն հունով։ Սահմանի երկայնքով ամեն ինչ վերահսկվում է, անհանգստանալու կարիք չկա», - գրել է մարզպետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել: Նախնական տվյալներով, կա 2 զոհ և 1 վիրավոր:
--00--ԱՀ