ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով կարող է պատմության մեջ ամենալուրջ հարվածը կրել: Նման կարծիք հայտնել է ամերիկացի գործարար և Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը՝ Financial Times թերթում տված հարցազրույցում, փոխանցում է TAСС-ը:
Գեյթսը, այնուամենայնիվ, լավատեսորեն է նայում համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարին, հատկապես՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագ առաջացման ֆոնին:
Բիլի բարեգործական հիմնադրամը, ըստ թերթի հաղորդած տվյալների, 100 մլն դոլար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ընդ որում՝ դրանք հիմնականում ուղղված են այն դեղամիջոցներi հետազոտության համար, որոնք կօգնեն վարակվածներին:
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այդ միջոցների հիմնական մասը նախատեսված է «զարգացող երկրներին օգնելու համար, որոնք ունեն պակաս թվով հնարավորություններ»:
Microsoft-ի հիմնադիրն ընդգծել է, որ իրենց կողմից արդեն իսկ օգնություն է ցուցաբերvել Չինաստանին, իսկ այժմ օգնում են Եվրոպային և ԱՄՆ-ին:
«Այս համաճարակից հետո աշխարհը, կարծում եմ, անհրաժեշտ դասեր կքաղի, առավել ևս, որ այս աղետը «դիպչել է հարուստ երկրներին»: Սա ամենամասշտաբային երևույթն է, որը մարդիկ կապրեն իրենց կյանքում», - նշել է Գեյթսը: