ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկար» խորագրով ապրիլի զեկույցը, որում ներկայացվում են կորոնավիրուսի ֆոնին տնտեսական կանխատեսումները համաշխարհային և առանձին երկրների տնտեսությունների մասով:
Ըստ զեկույցի՝ 2020-ին համաշխարհային տնտեսությունը կբախվի 2008-2009 թթ. Ֆինանսատնտեսական ժգնաժամից էլ էլի ավելի լուրջ ճգնաժամի և ենթադրվում է, որ համաշխարհային տնտեսությունը ռեկորդային 3% անկում կունենա, փոխարենը 2021-ին կլինի 5,8 տոկոս տնտեսական աճ:
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշներին: Ըստ զեկույցի՝ Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով, սակայն 2021-ին կգրանցի 4,8 տոկոս աճ: Սպառողական գներն ընթացիկ տարում կաճեն 0,8 տոկոսով, 2021-ին՝ 2:
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանի գործազրկության մակարդակին, որը, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա 17 տոկոս ցուցանիշից կհասնի 19 տոկոսի, իսկ 2021-ին կնվազի մինչև 18,4 տոկոս:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանում, նույն զեկույցի համաձայն, այս տարի կանխատեսվում է 4 տոկոս անկում, 2021-ին՝ 3 տոկոս աճ։
Իրանում այս տարի կանխատեսվում է 6 տոկոս անկում, 2021-ին՝ 3,1 տոկոս աճ:
Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։
Թուրքիայում այս տարի կանխատեսվում է 5 տոկոս անկում, իսկ հաջորդ տարի՝ 5 տոկոս աճ:
Ռուսաստանում այս տարի կանխատեսվում է 5,5 տոկոս անկում, 2021-ին՝ 3,5 տոկոս աճ:
Վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանում այս տարի տնտեսական աճը կկազմի 1,2 տոկոս, 2021-ին՝ 9,2 տոկոս:
Տնտեսական լուրջ անկում է կանխատեսվել Իտալիայի, Իսպանիայում, Գերմանիայում, ինչպես նաև վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող ԱՄՆ-ում: