ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը։ Այս մասին ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը, և աշխարհում կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում նույնպես կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ», - ասաց պատգամավորը։