ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի Opel մակնիշի 36 DX 122 համարանիշի ավտոմեքենայի մեջ նստել և բողոքի ակցիա է անում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նշված քաղաքացին, որը կլինի 30-35 տարեկան տղամարդ, շրթունքների մի փոքր հատված կարել է և հայտարարում է, որ ինքը բողոքի ակցիա է կատարում, քանի որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել: Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժանային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: