Պոպուլիստական իշխանություններին բնորոշ է մամուլի ազատության տպավորություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը, որով առաջարկվում է հատուկ պայմաններում բազմացող կենդանիների մասին տեղեկատվության տրամադրման մեջ սահմանափակումներ մտցնել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համար վիճելի է: 24News-ի հետ զրույցում նա մտահոգություն հայտնեց՝ չլինի այնպես, որ նախարարությունը, օգտվելով առիթից, լրատվամիջոցներին տեղեկություններ չտրամադրի:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ լրատվամիջոցների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ապա Սամսոնյանը նկատել է՝ պոպուլիստական իշխանություններին բնորոշ է մամուլի ազատության տպավորություն ստեղծել: «Բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունը ժամանակ առ ժամանակ ինչ սահմանափակումներ է կիրառում մամուլի նկատմամբ, ինչն, իհարկե, անընդունելի է»,- ընդգծում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեանյութում։