ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչեւ սեպտեմբեր կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Forbes-ի փոխանցմամբ Առեւտրային միությունների ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ:
Այդկերպ ենթադրվում է, որ Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանվել զբոսաշրջիկներից, որոնք կարող են ժամանել բարձր ռիսկի երկրներից: