ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15 բոլոր չվերթները չեղարկում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը ապրիլի 13-ին հրավիրված արտահերթ նիստում որոշեց ևս 30 օրով մինչև՝ մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը, երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպատակ ունենալով սահմանափակումների միջոցով կանխել կորոնավիրուսի տարածումը երկրում: