ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Ուիլսոն Ուիտցելը կորոնավիրուսով է վարակվել:
«Ուզում եմ հայտնել, որ մի քանի օր է ինձ այդքան էլ լավ չէի զգում: Խնդրեցի կորոնավիրուսի թեստավորում անել և պատասանը դրական եղավ»,- հայտնել է քաղաքայկան գործիչը իր թվիթերում:
Նահանգապետը հավելել է, որ կշարունակի աշխատել իր նստավայրից՝ պահպանելով սահմանափակումները և հետևելով բժիշկների հանձնարարականներին:
«Վստահ եմ, որ կհաղթահարեմ նաեւ այս դժվարությունը»,- ասել է նա:
Շրջանի ղեկավարը բրազիլացիներին կոչ է արել մնալ տներում և հետևել ցուցումներին: