ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ռիո դե Ժանեյրոյի ավանդական կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Նախապես ծրագրված էր այն անցկացնել 2021 թ. փետրվարին, սակայն միջոցառման անցկացման նոր ամսաթիվը դեռ որոշված չէ: Նման որոշում է կայացրել Ռիո դե Ժանեյրոյի սամբայի դպրոցների անկախ լիգան:
Միավորման ղեկավար Ժորժի Կաստանեյրուն ընդգծել է, որ խոսքը ոչ թե միջոցառումը չեղարկելու, այլ հետաձգելու մասին է:
«Մենք սպասում ենք տեղեկությունների, թե երբ կունենանք պատվաստանյութ»,- ասել է նա:
Վերջինս նկատել է` որոշ տվյալներով` կառնավալի անցկացման համար բարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել ապրիլին:
--00--ԱԹ