ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Molecular Biology and Evolution-ը, հղում անելով Օտտավայի համալսարանի գիտնականներին, հոդված է հրապարակել, համաձայն որի՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել թափառող շների միջոցով:
Ըստ ուսումնասիրության՝ շները սնվել են չղջիկներով և դարձել վարակի տարածման աղբյուր։ Վարակը հայտնվել է շան մարսողական համակարգում, բակտերիաների շնորհիվ ենթարկվել էվոլյուցիայի՝ դառնալով մարդու իմունային համակարգի նկատմամբ անհաղորդ, իսկ որոշ ժամանակ անց՝ մուտացիայի ենթարկվելուց հետո, արդեն փոխանցվել է մարդուն։
Կաթնասունների մոտ կա ZAP սպիտակուց, որը հակազդում է, որ վարակն օրգանիզմում չհայտնվի, սակայն այն չի գործում, եթե օրգանիզմի վրա վարակ է գրոհում, որում քիչ են CpG բաղադրիչները։ Պարզվել է, որ SARS-CoV-2-ի և այլ կորոնավիրուսների դեպքում վերոնշյալ բաղադրիչները չափազանց քիչ են։
Աղբյուրը նշում է նաև, որ COVID-19-ով վարակվածների մեծ մասի մոտ աղեստամոքսային համակարգի խանգարումներ կան։