ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Չղջիկները կարող են կորոնավիրուսի ամենահավանական աղբյուրը և տարածողը լինել: Ըստ գիտնականների՝ կորոնավիրուսի նոր տեսակը 90 տոկոսով նման է չղջիկի օրգանիզմի կորոնավիրուսի հետ, որը բնակվում է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում: Այդ մասին հաղորդում են Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության փորձագետները:
Կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 1776-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել է 106 մահվան դեպք: Վարակվածների ընդհանուր թիվն առնվազն 71 334 է: 11 040-ն արդեն ապաքինվել է, 58 518-ը դեռ հիվանդ է, 11 298-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է: