ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը՝ Հայաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին․
«Հարգելի՝ հայրենակիցներ
Մենք կանգնել ենք մեծ դժբախտության առաջ։ Այս պանդեմիան փոխում է երկրների, մարդկանց կյանքը։Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած մարդիկ, որոնք ստիպված են մնալ արտերկրում: Քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցը կառավարության, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում է:
Խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ թե օդային, թե ցամաքային ուղեւորափոխադրումները դադարեցված են»։
«Տվյալ պահին ժամանակավորապես դադարեցված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, փակ է ցամաքային տրանզիտը Վրաստանի տարածքով: Այդուհանդերձ, կատարվում է անդադար, քրտնաջան, երբեմն աննկատ աշխատանք այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-ասաց Կոպիրկին։
Մանրամասները՝ տեսանյութում