ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Արցախում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Տիկին Գեղեցիկին ու նրա դստերը հիվանդանոցի բակում դիմավորել են ծաղկեփնջերով եւ ծափողջյուններով:
Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը ծաղկեփնջեր է նվիրել նաեւ այս օրերին նրանց հետ աշխատած բուժանձնակազմի կին անդամներին եւ շնորհակալություն հայտնել նրանց:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ պայքարեցիք եւ հաղթեցիք»,-ասաց նա: