ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պաշտոնապես հայտարարել են բրիտանական չորս պարբերականների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ իրենց կյանքի մասին կեղծ լուրերի տարածման պատճառով: Խոսքը Daily Mail-ի, Mirror-ի, Express-ի և Sun-ի մասին է: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ամուսինների նամակը:
«ԶԼՄ-ներն իրավունք ունեն դրական կամ բացասական արտահայտվել դուքսի և դքսուհու մասին, սակայն դա չպետք է հիմնված լինի ստի վրա»,- ասված Է հայտարարության մեջ:
Հարրին և Մեգանը նամակում նշել են, որ ականատես են եղել, թե ինչպես է մարդկանց, այդ թվում՝ նրանց ծանոթների կյանքը փլուզվել միայն նմանատիպ բամբասանքների պատճառով, որոնք թողարկվել են պարբերականների կողմից, որպեսի դառնան եկամտի ավելացման աղբյուր:
Նշենք, որ մարտի 10-ին արքայազն Հարին և կինը վերջին անգամ մասնակցել են հանրային միջոցառումներին, իսկ մարտի 30-ին նրանք հրաժեշտ են տվել Instagram-ի երկրպագուներին: Ներկայումս ամուսինները որդու հետ բնակվում են ԱՄՆ-ում: