Շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ երևում է քաղաքականություն․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․

Ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգեւոր կյանքի սակավությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որոնք էլ առաջացնում է հոգեւորականության շրջանում լրջագույն հիասթափություն»,- նշեց վարչապետը։

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ երևում է քաղաքականություն.

«Ես շատ կարեւոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։