ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Թուրքիայի բանակը նոր ռազմաբազա է հիմնել Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջանում։
Չնայած Իդլիբի հարցի շուրջ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրին և հաստատված հրադադարին, Իդլիբում շարունակվում են զորաշարժերը: Գրել է Ermenihaber-ը։
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ նոր ռազմաբազա են հիմնել Իդլիբի Բասսամիս գյուղաքաղաքում։ Թուրքական զինուժը հայատարարել է, որ այդ շրջան է ուղարկվել զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուն։
Բացի այդ, թուրքական բանակը հետախուզական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Իդլիբի և Հալեպի շրջակայքում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին հաստատված հրադադարից հետո թուրքական զինուժն արդեն 10 ռազմաբազա է հիմնել Իդլիբում։