ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Թուրքիան նոր լրացուցիչ ուժեր է ուղարկել սիրիական Իդլիբում գտնվող թուրքական դիտակետեր: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ ուղարկված ուժերը արդեն հասել են Իդլիբ լայն ռազմական գործողությունների իրականացնելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
Նա նաև սպառնացել էր գրոհել սիրիական կառավարական զորքերը նույնիսկ դեէսկալացիոն գոտու սահմաններից այն կողմ, եթե նրանք հարձակողական գործողություններ կատարեն: