ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ստեփան Ծատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: