ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
«Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից»: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարարությունը:
«Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:
Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: