ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Քաղաքացու օրը: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով այսօր տոնական, զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվի:
Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2019 թվականին:
Քաղաքացու օրն ընդունելիս գործադիրը որպես հիմք նշում էր այն, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված՝ առանց նախապես պայմանավորվելու, կարողացան հեղափոխություն անել, ուստի փաստն անհրաժեշտ է ամրագրել որպես տոն՝ որպես Քաղաքացու օր: Երկարատև քննարկումներից հետո 2019 թվականի ապրիլի 9-ի նիստի ժամանակ նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց: