ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Ճապոնական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է՝ չդիմանալով սրտի բարդ վիրահատությունը, փոխանցում է «New York Post»-ը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին սոցցանցերում հայտնել է հոնկոնգյան HKSTV արբանյակային հեռուստատեսության փոխտնօրենը՝ հղում կատարելով «շատ հուսալի աղբյուրին»։
Աղբյուրի փոխանցմամբ Կիմ Չեն Ընը վիրահատվել է, սակայն վիրահատությունը անհաջող է անցել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են, և նա որոշ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:
Ավելի վաղ Fox News-ը, հղում կատարելով ճապոնական Shukan Gendai ամսագրին, հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը «վեգետատիվ վիճակում է»։
Ըստ Reuters- ի՝ Չինաստանի իշխանությունները բժշկական պատվիրակություն են ուղարկել Փհենյան, որպեսզի խորհրդակցեն «Կիմ Չեն Ընի առողջության հետ կապված հարցերի շուրջ»: Այն ղեկավարում էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ավագ գործադիրը: ՉԺՀ-ի մասնագետները հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, մեկնել են Հյուսիսային Կորեա: