ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ԱՄՆ ավելի քան 30 սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի 2021 թվականին Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորման պահանջին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Սենատի նամակը շրջանառության մեջ է դրել Ռոբերտ Մենենդեսը: Նամակում կոչ է արվում անռվազն 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական աջակցության ծրագրին:
Նամակը ներկայացնում է Կոնգրեսի մտադրությունը՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունն Արցախին շարունակելու, չնայած վարչակազմի կողմից կյանք փրկող ծրագրին վերջ դնելու ոչ խելամիտ ու անգութ փորձերին։