ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։ տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։
Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։