ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
73 տարեկան հասակում մահացել է Ելցինի և Պուտինի անձնական օդաչուն՝ Գրիգորի Բելոդեդը: Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»՝ վկայակոչելով նրա որդուն, փոխանցում է РиаНовости-ն:
Որդին չի կարողացել կապվել հոր հետ, ինչից հետո այցելել է վերջինիս բնակարան, որտեղ էլ գտել է հորը՝ մահացած վիճակում: Մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում:
Գրիգորի Բելոդեդը «Ռուսաստան» հատուկ թռիչքային ջոկատում եղել է անձնակազմի հրամանատար, նա թռիչքներ է կատարել դեռևս Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ: Ավելի ուշ Գրիգորի Բելոդեդը դարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գլխավոր օդաչուն:
«Հայրս մինչև վերջին օրը չբաժանվեց իր սիրելի աշխատանքից»,- պատմել է Յարոսլավը: