ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի փաստով ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, ապրիլի 29-ին «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել փողոցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։
Ավելի ուշ Ալեն Սիոնյանն ուղիղ եթերում պարզաբանել է, որ ինքը բարևել է Արթուր Դանիելյանին, վերջինս ի պատասխան իրեն հայհոյել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել է նրա քթին և կետրել այն: Արթուր Դանիելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ և անհրաժեշտ բուժպգնությունը ստանալուց հետո՝ մի քանի ժամ անց, դուրս եկել հիվանդանոցից։