Ալեն Սիմոնյանը հարձակում է գործել Արթուր Դանիելյանի վրա․ վերջինս հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

հասարակական

«Ալեն Սիմոնյանն առանց որևէ պատճառի հարձակվել և խփել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանին։ Արման Բաբաջանյանը ստել է, եթե գրել է, որ Ալեն Սիմոնյանն է ծեծի ենթարկվել Արթուր Դանիելյանի կողմից», - այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։ 

«Արթուր Դանիելյանն այժմ առաջին հիվանդանոցում բուժօգնություն է ստանում․ կարծես թե՝ մարմնական վնասվածքներ ունի», - զրույցի ընթացքում հայտնեց Տեր-Նակալյանը։