ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչին գրում է, որ աշխարհում COVID-19 վարակի երկրորդ ալիքն անխուսափելի է:
«Սա նոր վարակ է: Աշխարհի բնակչության շատ փոքր տոկոսն իմունիտետ ունի դրա դեմ: Այնպես որ մինչև այն պահը, երբ դրա դեմ պատվաստանյութ չի ստեղծվել, մենք չենք կարող ասել, որ ի վիճակի ենք կանխել համավարակի երկրորդ ալիքը», - ասել է պաշտոնյան:
Նշենք, որ այս պահին աշխարհում 3,221,029 վարակակիր, որից 228,252-ը մահացել է, 1,001,968-ը՝ ապաքինվել: