ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում պարետի՝ ապրիլի 29-ի որոշմամբ փոփոխություն է տեղի ունեցել։
Ըստ նախկին կարգի՝ Հայաստան տեղափոխելուց հետո փակ դագաղը տեղափոխվում էր Երևանի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղից էլ փակ վիճակում հանձնում էին դիակը ստացող անձին:
Նոր կարգով, ևս մեկ դիահերձարանի թույլատրվում է մասնակցել այս գործընթացին։
«Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի» բառերով»,-ասված է որոշման մեջ։