ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Իտալիայում 1 օրում կորոնավիրուսից 4693 մարդ է ապաքինվել: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվածների թիվը 75 945 է: Այդ մասին գրում է «RT»-ն՝ հղում անելով «ANSA» գործակալությանը:
Նշենք, որ 1 օրում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից մահացել է 285 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը երկրում 27 967 է:
Նշենք, որ մայիսի 1-ին դրությամբ աշխարհում վարակվածների թիվը 3,308,643 է, որից մահացել է 234,123 մարդ, ապաքինվել՝ 1,042,981-ը, ծայրահեղ ծանր վիճակում է 50,937 մարդ, ակտիվ դեպքերի թիվը երկրում 1,980,602 է: