ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով տեղեկություններին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսով է վարակվել:
«Մի անհանգստացեք, նախագահի մոտ ամեն ինչ նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը նորմալ հունով շարունակվում է»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղեկացված չեն եղել, որ Բելառուսի նախագահը վարակված է եղել:
--00--ԱԹ