ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խախտումն ազդել են աշխատողների վրա ամբողջ աշխարհում, և խոսքը մոտ 3.3 միլիարդ մարդու մասին է:
«Ըստ կանխատեսումների` միջին եկամուտ ունեցող երկրներում ժամավճարը կնվազի մոտ 7 տոկոսով, ինչը կազդի մոտ 100 միլիոն մարդու վրա: Առավել խոցելի են մարդիկ, որոնք աշխատում են սննդի կազմակերպման, մեծածախ, մանրածախ առևտրի, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում»,- ասել է պաշտոնյան:
Զեյնալյանը նաև նշել է, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում նշված ոլորտներում աշխատում էր մոտ 209 հազար քաղաքացի, ինչը երկրում աշխատող մարդկանց ընդհանուր թվի մոտ 35 տոկոսն է: