ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Գերմանական Biontech ընկերությունը թույլտվություն է ստացել երկրում իրականացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պաուլ Էրլիխի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման ինստիտուտի ղեկավար Կլաուս Ցիխուտեկը, փոխանցում է ТАСС-ը:
Ինստիտուտը Գերմանիայում պատասխանատու է բժշկական արտադրանքի ընդունելության և վերահսկողության համար:
Նյութը կփորձարկվի 200 կամավորների վրա։ Ցիխուտեկը հույս ունի, որ նոր պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի և կկիրառվի հաջորդ տարվա գարնանը:
Արդյունքում կստացվի պատվաստանյութի մի քանի տարբերակ. գիտնականներն այդպես կկարողանան որոշել, թե որն է տարբերակներից ամենաարդյունավետը։