ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է 24 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1600 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1135 մարդ։
Մահվան դեպք չի գրանցվել։ Մահացածների ընդհանուր թիվը 40 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 7-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 26 հազար 928 քաղաքացի: