ԵՐՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 41 495 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 320 մարդ, շարունակում է բուժվել 5952-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 34 484 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 817 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 242-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 183 789 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1827 է:
--00--ՄՀ