ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Վատիկանում կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանցիսկոս պապի համար աշխատող մարդու մոտ: CNN-ի հաղորդմամբ սա երկրում կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքն է ։
Սուրբ Աթոռի մամլո ծառայության փոխանցմամբ տվյալ անձնավորությունը մարտից ի վեր հեռակա կարգով է աշխատելիս եղել, այժմ էլ հսկողության տակ է գտնվում իր տանը։
Կորոնավիրուսի համավարակը փոխել է նաև այս անկախ քաղաք-պետության օրակարգը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը պատարագ է մատուցում դատարկ եկեղեցում, այդ թվում և Ծաղկազարդի և Զատկի պատարագները: